Բացի գյուղատնտեսությունից, մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին. Վարդան Արամյան
Գյուղատնտեսության ոլորտում աճը համահունչ չի եղել կանխատեսումներին, մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին: Այս մասին այսօր տարեվերջյան ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ 2016 թվականի օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 9,6% աճ, իսկ սեպտեմբերին արձանագրվել է շուրջ 20%-անոց անկում, հոկտեմբերին՝ այդ անկումը եղել է 30%:
«Այսպիսի անկման պարագայում ինչ-որ մի տնտեսական ցուցանիշ պետք է արձագանքեր սրան, դա եղավ գների տեսքով, թեև սեպտեմբեր-հոկտեմբերին գների բարձրացում չի եղել», - ընդգծեց Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց նաև, որ երկու տարի անընդմեջ ներմուծման բնագավառում ևս անկում է եղել:
«Այժմ աճ ենք ակնկալում, սա դրական միտում է: 2017 թվական դրական միտումներով մուտք կգործենք», - ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները