Տավուշի 45 սահմանամերձ համայնքներում զարգացման ծրագրեր կիրագործվեն. Դավիթ Լոքյան
Հնարավոր է, որ 2017-ին կառավարությունը անասնաբուժության ոլորտում անցում կատարի բացարձակ մասնավոր ծառայությանը: Այս մասին տարեվարեջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Դրա արդյունքում մեկ կազմակերպությունը պատասխանատվություն է վերցնելու երկրում անասնաբուժական ծառայության մատուցման, դեղորայքի ներկրման, սրսկումների համար: Իսկ այն խոշորացված համայնքները, որոնք անհրաժեշտ կհամարեն, կարող են անասնաբույժներ ընդունել և վճարել համայնքի անունից»,- նշեց նախարարը:
Ադնրադառնալով համայնքներում սառնարանային տնտեսությունների ներդրմանը՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ հաջորդ տարի Տավուշի մարզում նախատեսվում է կառուցել 4 ժամանակակից սառնարանային տնտեսություն: «Արդեն ընտրվել են 4-5 համայնքներ, մեկն էլ Ոսկեպար գյուղն է»,- ընդգծեց նա:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը հայտնեց, որ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրեր իրագործել։ Մասնավորապես, նախատեսվում է 45 համայնքներում իրականացնել կարիքների գնահատում և համայնքային զարգացման պլանների ստեղծում մասնակցային ինտեգրված մեթոդոլոգիայով, 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում, 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում, 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում, համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, համայնքային փնջերի համար 3 գյուղմթերքների հավաքման կետերի/սառնաևանային տնտեսությունների հիմնում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին