Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները:
Մասնավորապես, 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 34.3 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-նոյեմբերին արտադրվել է 245 տոննա ցեմենտ, ապա 2015թ-ի նույն ժամանակահատվածում՝ 373 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ 10 ամիսներին 28,9 տոկոսով նվազել են գաջի, 29,8 տոկոսով՝ ապակյա տարաների, 24,3 տոկոսով՝ տուֆի, 25.9 տոկոսով՝ հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալները:
Հունվար-հոկտեմբերին 4,9%-ով աճել է միայն կրի արտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները