Հայտնի է՝ ինչպես են անցկացնելու Ամանորը Պուտինը և Մեդվեդևը
Ռուսաստանի առաջին դեմքերը ամանորը կդիմավորեն ավանդույթի համաձայն ընտանեկան միջավայրում։ Ամանորյա արձակուրդները նրանք ծրագրում են անցկացնել Ռուսաստանում՝ ընկերների ու մտերիմների հետ, գրում է «Իզվեստիա» պարբերականը։
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինը Նոր Տարին կնշի ինչպես ռուսների մեծամասնությունը՝ ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Միայն մեկ անգամ՝ 2013-ին ՌԴ նախագահը այդ ավանդույթը խախտեց, երբ դեկտեմբերի 31-ին այցելեց Խաբարովսկ, որտեղ նոր տարին դիմավորեց ջրհեղեղից տուժածների ընտանիքի անդամների հետ։
Ինչ վերաբերում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ապա Նոր տարվա գիշերը նա կլինի ընտանիքի անդամների շրջապատում։ Ամանորյա սեղանին լինելու են մթերքներ, որոնք պատրաստված են լինելու հայրենական արտադրանքից։
Պարբերականը պարզել է նաև, որ Դաշնային խորհրդի անդամ Վալենտինա Մատվիենկոն եկող տարին կդիմավորի հարազատ Սանկտ Պետերբեւրգում, իսկ տոնական օրերին կլինի Ռուսաստանում։
Այդպես է նաև Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որը ծրագրում է ամանորյա արձակուրդներն անցկացնել ընտանիքի հետ։