Կարայան. Պետության հետ շփումներում մի քանի կազմակերպություններ խախտումներ են թույլ տվել
«Մենք այսօր կարող ենք արձանագրել այն տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ իրականացնել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա ընդունում է, որ գործարար միջավայրի կողմից պետությանը չվստահելու խնդիր է եղել, սակայն կազմակերպություններ էլ կան, որ պետության հետ շփումներում խախտումներ են թույլ տվել:
«Կան ռիսկային համարվող կազմակերպություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակին խախտումներ են թույլ տվել պետության հետ շփումների մեջ՝ մասնավորապես հարկային օրենսդրության մասով»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, պետության դերը կայանում է նրանում, որ վարչարարություն, վերահսկողություն իրականացնող մարմիններն աշխատեն թափանցիկ, արդար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ:
«Մենք նաև հայտարարել ենք, բոլոր այն կազմակերպությունները, որոնք պետության հետ հարաբերություններում կլինեն պարզ, թափանցիկ ու ճիշտ, պատրաստ ենք նրանց կողքին լինել բոլոր խնդիրների դեպքում»,-ասաց Ս. Կարայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: