Հայաստանում գորգեղենի, տրիկոտաժեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել
2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 57,1%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2015թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 39,6 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2016թ-ին հունվար-նոյեմբերին՝ 17 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 3 167.9 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-նոյեմբերին՝ 3 323.0 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 4.7%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 7,3 տոննա բամբակյա գործվածք, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 3,1 տոննա, ինչը 57.5 տոկոսով պակաս է:
Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին 2,3 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 6 785.9 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ին՝ 15 276.8 հազար զույգ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին