Նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 30,9%-ով
2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 30,9%-ով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 16 091.4 մլն հատ սիգարետ, իսկ 2016թ-ի հունվար-նոյեմբերին՝ 21 062.3 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 15%:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին