Հայաստանում պանրի, կաթի, թթվասերի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 21 173.1 տոննա պանիր, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթի արտադրության ծավալները հունվար-նոյեմբերին աճել են 2,8%-ով. եթե 2015թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 434.3 մլն լիտր կաթ, ապա 2016թ-ին՝ 446.6 մլն լիտր։
Այս տարվա հունվար-նոյեմբերին 0.3%-ով աճել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 5 426.7 տոննա:
Միաժամանակ նշված ժամանակահատվածում կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով և կազմել 891.4 տոննա:
Հունվար-նոյեմբերին 1,1%-ով նվազել է նաև մածունի արտադրության ծավալը և կազմել 5 588.7 տոննա։