Մշակույթ 12:28 09/01/2017 Հայաստան

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

«Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»: Նման համոզմունք է ունեցել ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ,  XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից Սերգեյ Փարաջանովը:

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. 1924 թ. հունվարի 9, Թբիլիսի:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն ամեն տարի այս օրը կազմակերպում է այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին, այնուհետև թանգարանում լինելու է հյուրասիրություն:

Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, խոսելով ռեժիսորի՝ հայ  արվեստում թողած ավանդի մասին, ասաց. «Այսօր Հայաստանում այսքան ֆիլմեր են նկարահանվում: Լինում են ֆիլմեր, որ նույնիսկ հայերը չեն նայում, քանի որ շատ թույլ են: Այդ մարդը 45 տարի առաջ նկարահանեց ֆիլմ՝ «Նռան գույնը», որը մինչ օրս նայում է ողջ աշխարհը: Պատկերացրեք՝ ինչ մակարդակ է: Այսօր Հայաստանից որևէ անուն կա՞, որ ճանաչեն աշխարհում: Ինչ ուժ պետք է ունենար, որ այդ փակ երկրում նման ֆիլմեր ստեղծեր»:

««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:

Ս. Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:

1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:

1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

«Օրվա չար մթնոլորտը հասու չէր նրա բնությանը: Չնայած դրան, նա դարձավ ամենահալածված և հետապնդվող արվեստագետը: Այդ ժամանակների նախախնամությունն էր: Նա մեղավոր էր, որովհետև ազատ էր»,- ասել է ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ: ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների դափնեկիր Բելլա Ախմադուլինան:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Սերգեյ Փարաջանովը մահացել է թոքերի քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին 21-ին Երևանում: 

«Հուլիսի 20-ին Փարաջանովը անգիտակից վիճակում փոխադրվեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Երեկոյան Գ. Դավիդովի և Գ. Զաքոյանի հետ միասին գնացինք տեսակցության: Նա պառկած էր, աչքերը փակ: Իսկ սարքավորումները ցույց էին տալիս արյան ճնշումը և երակազարկը: Երբ որոշեցինք գնալ, խնամող բուժքույրը մոտեցավ մեզ և, իմանալով, որ մենք Փարաջանովի մտերիմներն ենք, ասաց. «Իմ բազմամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամն եմ հանդիպում նման երևույթի, երբ անգիտակից վիճակում պառկած հիվանդին մոտենում են նրա մտերիմները, փոխվում են նրա արյան ճնշման և երակազարկի ցուցանիշները»: Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը» (Զավեն Սարգսյանի հուշերից, hovikcharkhchyan.wordpress.com): 



«Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»,- հատված՝ Ֆեդերիկո Ֆելլինիի, Տոնինո Գուեռայի, Ջուլիետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելլո Մաստրոյանիի, Բեռնարդո Բերտոլուչիի՝ Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրից:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:08
Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Աղբյուր` Panorama.am
21:05
Վիգեն Սարգսյանը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում...
Աղբյուր` Panorama.am
20:48
Սերժ Սարգսյան. Ակտիվորեն զարգանում են առևատրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Սոչիում կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կրկին զգուշացնում է ԱԻՆ-ը
Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աղբյուր` Panorama.am
20:25
Մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 10,3%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ավստրալիական սպիտակ կոալան՝ սոցիալական ցանցերի հերոս
Սպիտակ, հազվագյուտ կոալան սոցիալական ցանցերում իրական սենսացիա է դարձել,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից
Այս մասին գրում է life.ru-ն:
Աղբյուր` Panorama.am
19:47
Հունվար-հունիսին նախորդ տարվա համեմատ աճել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-հունիսին...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կարեն Շահնազարովը պատրաստ է Ռուսաստանը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը
Հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը պատրաստ է ներկայացնել Ռուսաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Աննա Կարենինա. Վրոնսկու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Բարսելոնայում ահաբեկչության զոհերի հիշատակին հուշարձան կտեղադրվի
Բարսելոնայի Ռամբլա փողոցում, որտեղ օգոստոսի 17-ին ահաբեկչություն իրականացվեց, զոհերի հիշատակին նվիրած հուշարձան...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չեչնիայում տղամարդը ծեծել է դստերն ու սափրել նրա գլուխը
Չեչնիայում տղամարդը ծեծել է իր 17-ամյա դստերն, այնուհետև սափրել գլուխը, այն բանից հետո, երբ իմացել է, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:04
Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը
Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
19:00
Վթարային ջրանջատում Աջափնյակում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հրդեհից փրկված խոզերից պատրաստված երշիկը համտեսել են փրկողները
Մեծ Բրիտանիայի ֆերմաներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջները փրկել են 18 խոճկորի և երկու խոզի: Մի քանի ամիս անց ֆերմայի տերը՝ Ռեյչել...
Աղբյուր` Panorama.am
18:47
Նոր առաջարկ՝ սեքսուալ բնույթի հանցագործությունները նվազեցնելուն ուղղված
բրիտանական ոստիկանության տվյալներով 2016-2017 թվականներին գրանցվել է 1448 հանցագործություն, իսկ 2012–2013-ին՝ 650։
Աղբյուր` Panorama.am
18:43
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
ՊՊԾ գնդի գրավման  գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանել է ՄԻՊ բարձրացված հարցը
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը տվել է պարզաբանում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ: Մարդու...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
Հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ավստրիայի արտգործնախարար. «Էրդողանը ցուցադրում է բռնատիրական հատկանիշներ»
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության հետևանքով Թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
17:51
Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո
«Տարին սակավաջուր էր, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մարզերում։ Շատ տեղերում երաշտային է»,- Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սվիտալսկին հեռանկարային է համարում էներգետիկ ոլորտի վերաբերյալ կառավարության ծրագիրը
«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ձգտելու եմ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանը. Արթուր Ալեքսանյան
«Շատ ուրախ ու հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն»,-օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ըմբշամարտի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձել է փոխչեմպիոն
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ ծանրամարտի 85 կգ քաշային...
Աղբյուր` Panorama.am
17:08
Նոր Կյանքի գյուղապետը հնարավոր կեղծիքների մասին հայտնել է իրավապահներին
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն ուսումնասիրություններ է սկսել համայնքի նախկին տարիների գործունեության վերաբերյալ և մի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լևոն Ջուլֆալակյան. Սայթաքումների մասին պետք է մտածել
Մյուս քաշային կարգերում ևս սպասելիքներ ունեի:
Աղբյուր` Panorama.am
17:00
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափահարություններով ու բացականչություններով չեմպիոներին դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ:
Աղբյուր` Panorama.am
16:11
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման փորձեր է կանխել
Հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
17:48 23/08/2017

Չեմպիոնները ժամանեցին հայրենիք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}