Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը բացահայտվել է. ՔԿ
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասերով:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա.Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնում փոխմարզպետի որդու սպանության մասին
- Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին