Տեխասի նահանգապետը անհարմար վիճակում է հայտնվել չինական սովորույթները չիմանալու պատճառով
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտտը Թայվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակում է հայտնվել՝ չինական սովորույթներից անտեղյակ լինելու պատճառով:
«Լենտա. ռու»-ն գրում է, որ Տեխասի Հյուսթոն քաղաքում Ցայի հետ բանակցություններից հետո քաղաքական գործիչները փոխանակվել են նվերներով: Ցայ Ինվենը Էբոտտին նվիրել է թանկարժեք ծաղկաման, իսկ նա ի պատասխան նվիրել է Տեխասի խորհրդանիշներով պատի ժամացույց:
Աղբյուրը նշում է, որ Թայվանում սովորաբար ժամացույցը չեն նվիրում, համարվում է, որ այն դժբախտություն է բերում: Նրանց մոտ «ժամացույց նվիրել» արտահայտությունը (送钟, «սուն չժուն») հնչում է նույն կերպ, ինչ որ «մասնակցել հուղարկավորության (送终), սակայն գրվում է այլ կերպ: Դրա հետ մեկտեղ ժամացույցը ընկալվում է որպես հեռացող ժամանակի, բաժանման ու մահվան խորհրդանիշ:
2015 նմանատիպ նվերը հանգեցրել էր դիվանագիտական սկանդալի: Թայվան այցելության ժամանակ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Սյուզեն Կրամերը ձեռքի ժամանցույց էր տարել Թայվանի քաղաքպետին: Նա լրագրողներին խոստացել էր այն վաճառել որպես մետաղի ջարդոն,և արդյունքում ստիպված էր եղել հրապարակայնորեն ներողություն խնդրել հյուրերի առջև: