Մոսկվայում առատ ձյուն է սպասվում
Ուժեղ սառնամանիքը լքեց Մոսկվան, սակայն դրան կհաջորդի առատ ձյունը: Օդերևութաբանների կանխատեսումներով, շաբաթվա վերջին ձմեռն իր մասին կհիշեցնի առատ տեղումների միջոցով:
Այսօր լավ եղանակը պահպանվել է, անտիցիկլոնի ազդեցությունը դեռ պահպանվում է, սակայն հյուսիսային հատվածներից սկսում է տաք օդի մուտքը, ինչը կնպաստի Ռուսաստանի եվրոպական հատվածի կենտրոնական մասում օդի ջերմաստիճանի բարձրացմանը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ձյունը կսկսի տեղալ վաղը առավոտից, 15 ժամվա ընթացքում այն կուժեղանա, կշարունակվի մինչև ուրբաթ գիշեր: Քամու արագությունը կհասնի 15 մ/վ-ի: Մայրաքաղաքում ձյան շերտը կկազմի 3-6 սմ: Հանգստյան օրերին ևս տեղումները կշարունակվեն: