2016 թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 1.1 տոկոս
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում:
2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.8%, ոչ պարենային ապրանք- ներինը՝ 96.6%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար- դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 97.0%, 97.5% և 101.8%:
2016թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.01% նվազում):