Եկատիրինբուրգում ամուսնական զույգին դաժանորեն ծեծել են զուգարանում հերթի պատճառով
Եկատիրինբուրգում գիշերային ակումբում ամուսնական զույգին դաժանորեն ծեծել են: Ren.tv-ն գրում է, որ վեճը բռնկվել է զուգարանի հերթի պատճառով:
Անհայտ պատճառով մի խումբ տղամարդիկ կնոջն ուժով մտցրել են խցիկներից մեկը և փակել այնտեղ: Նրա ամուսնուն գցել են գետնին և սկսել հարվածել ոտքերով, այնուհետև խուլիգարնները նրան քաշել են մի անկյուն և արդեն վեց հոգով սկսել ծեծել: Բժիշկները նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ են հայտնաբերել, իսկ կնոջ մոտ՝ ուղեղի ցնցում և քերծվածքներ:
Դրանից հետո ամուսնական զույգը սոցիալական ցանցում տեղի ունեցածի մասին գրառում է արել: Ի պատասխան այդ գրառման՝ տղամարդուն առաջարկել են վնասի հատուցում, վճարել դեղերի և նույնիսկ ընտանեկան հանգստի համար: Ամուսինները համաձայնվել են շփվել խուլիգանների հետ միայն փաստաբանի միջոցով: Նրանք կարծում են, որ ծագած վեճը կարելի է լուծել միայն դատարանի միջոցով: Որոշ տվյալներով, ամուսական զույգի վրա վրա հարձակված երիտասարդները շատ հարուստ ընտանիքներից են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը