Հասարակություն 12:07 11/01/2017

Կարծիքներ էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու վերաբերյալ

Բնապահպան Կարինե Դանիելյանը քաղաքապետարանի՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու վերաբերյալ մտադրությունը դրական առաջին քայլն է համարում, որին պետք է հետևեն նաև այլ քայլեր:

«Մեր հիմնական խնդիրը, կարծում եմ, մնում է քաղաքաշինությունը, քաղաքի՝ հատկապես Կենտրոնի խտացումը, որը բերում է տրանսպորտային միջոցների թվի ավելացման, դա էլ իր հերթին բերում է ավելի շատ խցանումների, որոնց ժամանակ էլ տեղի են ունենում լրացուցիչ արտանետումներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը հասկանում է՝ հնարավոր չէ քանդել արդեն կառուցած հսկա շենքերը, բայց գոնե պետք է այս պահին կանգնեցնել գործընթացը:

Երևանը դեպի  կանաչ քաղաքներ համաշխարհային ցանցին է միացել, ինչը նշանակում է, որ քաղաքային  իշխանությունները պարտավորություններ են ստանձնել այն կանաչ, խելացի քաղաք դարձնելու համար: Կ. Դանիելյանին զարմացրել է Տալինի քաղաքապետի նախաձեռնությունը՝ հասարակական տրանսպորտն անվճար է դարձրել, ինչի շնորհիվ շատ մարդիկ սեփական մեքենայով աշխատանքի գնալու փոխարեն նախընտրում են օգտվել հասարակական տրանսպորտից:

«Իհարկե, մենք այս առումով լուրջ խնդիրներ ունենք, օրինակ Մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը, որը շատ ծախսատար է, բայց խիստ անհրաժեշտ,  տրոլեյբուսի պարկի համալրումը: Մենք ամեն ինչ հակառակն ենք անում: Մոսկվայի հետևից գնացինք, տրամվայից հրաժարվեցինք, բայց Մոսկվան հիմա իր սխալները շտկում է»,-ասաց բնապահպանը:

Դատելով մայրաքաղաքի փողոցների՝ օր օրի ավելացող ծանրաբեռնվածությունից, դժվար է ասել, երբևէ երևանցիները էլեկտրական այդ տրանսպորտից օգտվելու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ:

«Տրամվայի վերադարձն էլ է շատ ծախսատար: Այն ժամանակ որոշ մարդիկ օգտվեցին տրամվայի գծերի մետաղը վաճառելուց: Խայտառակ երևույթ էր: Ինչքան բողոքեցինք, բայց օգուտ չեղավ: Կարծում եմ, որ Հայաստանում ամենամեծ ռիսկը կոռուպցիան է, մարդիկ տեսնում են մի բան կարելի է փախցնել, ինչ գնով լինի, անում են: Եվ դա շարունակվում է»,-ասաց նա:

Բնապահպանը միաժամանակ նշեց, որ Երևանում լավ միտումներ է տեսնում, կանաչ տարածքներն են ավելացել, քաղաքը ծաղկապատվում է, բայց անցած տարիներին արված սխալները շտկելը դեռ երկար ժամանակ կպահանջի:

Երևանի բարձրահարկ շինությունների ավելացումը քննադատող բնապահպանին հաճախ են մատնացույց անում Նյու Յորքի երկնաքերերը, սակայն փորձագետը հիշեցնում է, որ ամերիկյան այդ քաղաքը նախ գտնվում է օվկիանոսի ափին, այնտեղից փչող քամիները հաճախ են մաքրում օդը, չնայած դրան, Նյու Յորքը համարվում է աշխարհի աղտոտված քաղաքներից մեկը:

«Ցավոք, մեր քաղաքաշինության մեջ վերցվում են վատագույն օրինակները: Սակայն Երևանը գոգավարության մեջ է, տեսեք, քանի օր  է մառախուղն ու սառն օդը լճացել են, դա էլ վտանգավոր է, մառախուղն իր մեջ հավաքում է աղտոտող նյութերը: Հիմա տեսնում ենք՝ Չինաստանի քաղաքներում ինչ է կատարվում, Պեկինում մարդիկ փողոց են դուրս գալիս դիմակներով: Աստված չանի,  մենք դրան հասնենք»,-մտահոգությունները բարձրաձայնեց փորձագետը:

Նա որպես դրական օրինակ նշեց Սկանդինավյան երկրների քաղաքները, որտեղ էկոլոգիական սկզբունքը միշտ դրվել է ամենատարբեր զարգացումների հիմքում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին: Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի  ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, ով հետևողականորեն բարձրաձայնում է մայրաքաղաքի խնդիրների մասին նման նախաձեռնությունը լուրջ չի համարում մի քանի պատճառներով: Նախ,  էլեկտրամոբիլը բավականին թանկ հաճույք է, Հայաստանում նման մեքենա ունի մի քանի մարդ, իսկ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասայականացման համար ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ, օրինակ՝ էլեկտամոբիլների ներմուծման համար կառավարությունը կարող է որոշ արտոնություն նախաձեռնել` ԱԱՀ ազատում, էժան վարկերի տրամադրում:

«Ակնհայտ ոչ ադեկվատ հիմնավորում է:  Չի կարող 12. 000 դրամ տարեկան խնայողությունը նպաստել  50.000 դոլարանոց մեքենայի ներմուծմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Նա հիշեցրեց, որ  նման մեքենաների համար հարևան Վրաստանի մայրաքաղաքում անվճար լիցքավորման կայաններ են տեղադրել, սակայն  նման բան կարելի է անել, երբ կա որոշակի պահանջարկ:

«Հայաստանում նման մեքենաները կարծեմ՝ 2-3 հատ են: Այս պահին դրանով զբաղվելը ուղղակի ցույց է տալիս հերթական ոչ արդյունավետ աշխատանքը»,-կարծիք հայտնեց նա:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Paorama.am-ին հայտնեց, որ այս պահին չունեն տվյալներ, թե քանի նման մեքենա կա Երևանում:

«Դեռ  չունենք տվյալներ:  Քաղաքապետի հանձնարարականի տրամաբանության մեջ է նաև ճշտել այդ տվյալը,  որպեսզի ավագանու որոշումը ներկայացնելիս այն լինի լիարժեք»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Հայաստանն աշխարհի հետ վաղը կնշի «Մոլորակի ժամ»-ը
Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը նվիրված է «Մաքուր Հայաստան» գաղափարին
Աղբյուր` Panorama.am
14:00
Վարչապետ. ԱՃԹՆ անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ
«Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:
Աղբյուր` Panorama.am
13:55
Արթուր Դավթյանը՝ զինդատախազին. Այս ոլորտում աշխատանքն առավել զգայուն պետք է լինի
Շեշտվել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը:
Աղբյուր` Panorama.am
13:46
Դեսպան Վարդան Տողանյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ շուտով տեղի է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
13:25
Գևորգ Ղազարյան. «Հավաքականի յուրաքանչյուր խաղին նվիրվում եմ 100 տոկոսով»
«Ղազախստանի հավաքականի հետ խաղում ակնկալիքները մեծ են: Ամեն ինչ պետք է անենք` հաղթանակ տոնելու համար»:
Աղբյուր` Panorama.am
13:23
Վարչապետ. Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար
«Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայաստանը շնչի, արտաշնչի՝ 6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովի. Վարդան Բոստանջյան
«1990 թվականին պետական կառավարման համակարգի պահպանության ծախսերը կազմում էին 7 տոկոս, իսկ այսօր՝ 21%։ Ինչի՞ եք ճոխ բազկաթոռի վրա նստում, տաբուրետկայի վրա նստեք, ոտքով գնացեք աշխատանքի»
Աղբյուր` Panorama.am
13:03
Կառավարության հետ համագործակցության հիմքերը դրված են. «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն
«Հաջորդ քայլը կլինի հարաբերությունների ամրապնդումն ու առաջ շարժվելը»
Աղբյուր` Panorama.am
12:57
Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»
«Ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում»:
Աղբյուր` Panorama.am
12:46
Ո՞ւմ օգտին կքվեարկեիք -2. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:
Աղբյուր` Panorama.am
12:27
Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակները հանձնեց տերերին:
Աղբյուր` Panorama.am
12:20
Լատվիայի նախկին նախագահ. ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար առկա է մեծ ներուժ
Նախագահը նշել է, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:15
Մարկոս Պիզելլի. «Ղազախների հետ խաղում կարող են որոշիչ դառնալ փոքր մանրուքները»
«Ես գիտեմ նրանց հնարավորությունները, բայց նրանք էլ իմ կարողություններին են ծանոթ»:
Աղբյուր` Panorama.am
12:04
Washingtonpost-ը՝ հայկական բանակում ծառայող աղջիկների մասին
«Նրանք առաջամարտիկներ են, ովքեր դիմադրում են շատ պահպանողականների, որովհետև նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռ մուտք չեն գործել»:
Աղբյուր` Panorama.am
12:00
Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:  Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:...
Աղբյուր` Panorama.am
11:46
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:
Աղբյուր` Panorama.am
11:37
ՔԱԳՎ. Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
Աղբյուր` Panorama.am
11:30
Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գնահատմամբ՝ արդյունքները մոտ էին բավարար լինելուն:
Աղբյուր` Panorama.am
11:21
Արվեստի շուկան մատնանշում է ճգնաժամ
«Շատ բարդ տարի էր արտ-դիլերների համար»:
Աղբյուր` Panorama.am
11:05
Հայաստանի ներդրումային գրավչությունները «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ»...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չեչնիայում գրոհայինները փորձել են ներխուժել Ռոսգվարդիայի զինվորական հատված
«Վեց գրոհային սպանվել է, երկուսը հասցրել են թաքնվել»:
Աղբյուր` Panorama.am
10:35
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, սակայն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Աղբյուր` Panorama.am
10:01
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը սկսվում է
Արդեն փոխանցվել է 65 000 լարի և շուտով պատրաստ կլինի նախագիծը:
Աղբյուր` Panorama.am
09:50
Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում
Քաղաքացին մնացել է փլատակներում
Աղբյուր` Panorama.am
09:42
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
Աղբյուր` Panorama.am
09:35
ՆԱՍԱ. Բևեռային սառույցներն ոչնչանում են ռեկորդային արագությամբ
Սառցե մակերեսի մեծ մասը բևեռներում այս ձմեռ կազմել է 16,2 միլիոն քառակուսի մետր, որը 2 միլիոնով քիչ է նախորդ ցուցանիշից:
Աղբյուր` Panorama.am
09:25
Կառավարությունում կադրային տեղաշարժեր տեղի կունենան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց`...
Աղբյուր` Panorama.am
09:24
Սպորտի նախարարությունը 1 մլն դրամի գրասենյակային ապրանքներ է գնել.«Ժողովուրդ»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցել է ճոխ գնումների: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական  փաստաթղթերից ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
19:29 23/03/2017

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}