Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով
Գերմանական ավտոարտադրող Volkswagen ընկերությունը պատրաստվում է ամերիկյան իշխանություններին վճարել 4,3 միլիարդ դոլար «դիզելային սկանդալի» կարգավորման շրջանակում: Այդ մասին նշված է ընկերության հրապարակած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Volkswagen-ը հաստատում է շուկայական առևտուրն այն մասին, որ ընկերությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնագիր է մշակել, որը ենթադրում է 4,3 միլիարդ դոլարի չափով տուգանքի վճարում, ինչպես նաև լրացուցիչ քայլեր հսկողության համակարգի հետագա ամրապնդման ուղղությամբ և առաջիկա երեք տարվա համար անկախ դիտորդի հատուկ պաշտոնի ստեղծում»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, որ ավտոընկերության շուրջ սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները ընկերությանը մեղադրել էին դիզելային մեքենաներում վնասակար արտանետումների իրական ցուցանիշները նվազեցնող ծրագրային ապահովում տեղադրելու համար: Ընկերության տվյալներով՝ թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել Է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում: