ԵվրԱզԷսի անդամ երկրների հետ Ղրղզստանի առևտուրը նվազել է
ԵվրԱզէսի անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
«2016 թվականի 10 ամիսների ընթացքում ԵվրԱզԷսի անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը՝ արտահանում-ներմուծումը կազմել է 1,575 մլրդ դոլար: 2015-ի նույն ժամանահակատվածի համեմատ այդ ցուցանիշը կազմել է 81,4%, այսինքն 18,6%-ով պակաս»,-նշում է աղբյուրը:
Այդ ընթացքում Ղրղզստանը արտահանել է 284 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 1,291 մլրդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ