Հանցագործները ներխուժել են քաղաքացու բնակարան և տեսնելով հղի կնոջը՝ դատարկաձեռն հեռացել են
Անգլիայում արտակարգ դեպք է տեղի ունեցել. հանցագործները ներխուժել են քաղաքացու բնակարան և տեսնելով հղի կնոջը, դատարկաձեռն հեռացել են:
Դեպքը, Life.ru-ի փոխանցմամբ, տեղի է ունեցել Բրիսթոլում: Դռան զանգը հնչել է, և դուռը բացել է տանտերերի 11-ամյա դուստրը: Անմիջապես հանցագործները՝ 2 դիմակավորված անձինք՝ զինված փայտերով ու դանակով, ներխուժել են տուն:
Նրանք, ըստ աղբյուրի, թմրանյութ են փնտրել: Բայց տանը տեսնելով հղի կնոջը ու չորս անչափահաս երեխաներին, ներողություն են խնդրել ու հեռացել են:
Երբ հանցագործները ներխուժել են տուն, քաջ անգլուհին երեխաներին փախցրել է կողքի սենյակ, իսկ ինքը ձեռնափայտով դիմավորել «հյուրերին»: Այդուհանդերձ փոքրիկ քաշքշուկի հետևանքով կնոջ կողային հատվածում կապտուկ է առաջացել:
«Ես այդ պահին միայն մտածում էի իմ երեխաների անվտանգության, նրանց փրկելու մասին», -ասել է տանտիրուհին: Բայց հանցագործները շատ արագ են հասկացել, որ սխալվել են ու անմիջապես հեռացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում