Տաջիկստանի նախագահի որդին կղեկավարի երկրի մայրաքաղաքը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ավագ որդուն՝ Ռուստամ Էմոմալիին նշանակել է մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Համապատասխան հրամանը երկրի նախագահը ստորագրել է այսօր: Այդ մասին տեղեկացնում է տաջիկական «Asia Plus» լրատվամիջոցը:
64-ամյա Մահմադսաիդ Ուբայդուլոևը, որը 19 տարի շարունակ ղեկավարել է մայրաքաղաքը, հրաժարական է տվել: Նրա հետ միասին պաշտոնից ազատվել են նրա տեղակալներն ու քաղաքային շրջանների ղեկավարները:
Ռուստամ Էմոմալին 29 տարեկան է և մինչ այդ ղեկավարել է պետական ֆինանսների կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը: Նա համարվում է ԱՊՀ տարածքում ամենաերիտասարդ գեներալը: