Ֆաշիստ բժշկի գանգը ուսանողների համար ուսումնական ձեռնարկ կդառնա
Գերմանացի հայտնի բժիշկ, գիտնական Յոզեֆ Մենգելը, որը հայտնի է որպես «մահվան հրեշտակ» և Օսվենցիմի բանտարկյալիներին ծանր փորձությունների ենթարկելով, այսուհետև կդառնա բրազիլացի ուսանողների ուսումնասիրության առարկա:
«Russia Today»-ը տեղեկացնում է, որ բժշկի գանգը և ոսկորները ուսումնական ձեռնարկ կդառնա Սան Պաուլոյի դատական բժշկության ինստիտուտի ուսանողների համար: Բուհի ղեկավարությունը ենթադրում է, որ նման նյութը կօգնի ստանալ ոչ միայն գործնական փորձ, այլ նաև հնարավոր կլինի քննարկել բարոյականության ու էթիկայի հարցեր:
Տեղեկանք՝
Գերմանացի բժիշկ Յոզեֆ Մենգելը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փորձեր է կատարել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի հրեա բանտարկյալների վրա: Դոկտոր Մենգելը անձամբ էր ընտրում բանտարկյալներին իր փորձերի համար: Իր «գործունեության» ընթացքում նա մահվան ճամբարում ավելի քան 40 000 մարդ է ուղարկել գազային խցիկներ:
Մենգելը իր ժամանակը օգտագործում էր տարբեր սադիստական և ամենանողկալի դաժանությունների վրա:
Նա հերձում էր կենդանի նորածինների, թլպատում էր տղաներին և տղամարդկանց առանց ցավազրկիչներ օգտագործելու, կանաց բարձր լարման հոսանքով հոսանքահարում էր՝ պարզելու մարդկային օրգանիզմի դիմադրողականության չափը:
Այդ «փորձերից» մեկի ժամանակ Մենգելը անգամ ստերիլիզացնում է մի խումբ լեհ միանձնուհիների՝ օգտագործելով ռենգենյան ճառագայթներ:
Նա փորձում էր փոխել երեխաների աչքերի գույնը, նրա մեջ տարբեր քիմիական նյութեր լցնելով, առանց ցավազրկման կենդանի մարդկանցից հեռացնում էր ներքին օրգանները, փորձում էր միմիանց միացնել երկվորյակներին և կատարում այլ անմարդկային վիրահատություններ:
Դոկտոր Մենգելը առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի երկվորյակները: Նա բանտարկյալներից ընտրում էր եկվորյակների և տեղափոխում առանձնացված բարաքներ: Մենգելի «գիտական փորձարկումները» հակասում էին բժշկական էթիկայի բոլոր համամարդկային բարոյական նորմերին և չափանիշներին: