Նախորդ տարվա դեկտեմբերին բենզինի գները նվազել են 4.1%-ով
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնապիտո ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գրենական պիտույքների՝ 0.2%, ոսկերչական ապրանքների՝ 0.6%, դեղամիջոցների՝ 1.2%, մշակույթի ապրանքների 1.3% գնաճ:
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ