Լևոն Հայրապետյանը վնասվածք է ստացել
Իրանի ֆուտբոլի ներքին առաջնության 16-րդ տուրում Թեհրանի «Փեյքանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Թավրիզի «Գոսթարեշի» հետ:
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինվել է` վնասվածքի պատճառով: Առաջնության 16-րդ տուրից հետո «Փեյքանը» վաստակած 26 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին