Ուկրաինայում սառնամանիքի հետևանքով 40 մարդ է մահացել
Ուկրաինայում սառնամանիքի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում 40 մարդ է մահացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել այդ երկրի առողջապահության նախարարությունը:
«Այսօրվա դրությամբ առողջապահական հաստատություններ է դիմեկ 869 մարդ, նրանցից 753-ը հոսպիտալացվել են: Ցավոք սրտի, մենք ունենք մահվան 40 դեպք: Երեկ այդ թիվը 29 էր»,-ասել է նախարարության ներկայացուցիչը:
Զոհվածները հիմնականում Լվովի, Նիկոլաևսկիի, Ռովենսկիի շրջաններից են: Հունվարի 6-ից սկսած Ուկրաինայում սառնամանիքներ են, որոշ շրջաններում այն հասնում է -20 - -25 աստիճանի: