Մարկոսը` դուբլի հեղինակ
ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, 2:0 հաշվով առավելության է հասել «Ռաս Ալ Համախի» նկատմամբ:
Իր թիմի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Մարկոսը, ով էլ 2 անգամ գրավել է մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին:
8-րդ տուրից հետո Մարկոսի թիմը եզրափակում է ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ