Վարչապետի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին:
Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով:
«Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք: Համաֆինանսավորվելու է արդյունավետություն, հեռանկար և ներուժ ունեցող ծրագրերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ համագործակցելու և մշտական հետադարձ կապ պահպանելու նպատակով նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր բիզնեսմենի հետ ակտիվ աշխատելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
- Վարչապետը՝ գեղարքունիքցիներին. Ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին