Սռնա. «Ես մնում եմ «Շախտյորում»
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ հանուն «Բարսելոնի» չի հեռանա ուկրաինական թիմից:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության մասին ԶԼՄ-ները հատկապես ակտիվորեն խոսում էին վերջին ամսվա ընթացքում: Կատալոնյան ակումբը ցանկանում էր փորձառու խաղացողի օգնությամբ փակել աջ պաշտպանի դիրքը: «Շախտյորի» ղեկավարությունը հայտարարեց, որ ֆուտբոլիստին կթույլատրի հեռանալ ու չի խանգարի կատալոնյան ակումբի հետ բանակցություններին: Այսօր Սռնան խոսել է իր որոշման մասին:
«Եվ անցյալում, և հիմա ասում եմ, որ իմ սիրտը «Շախտյորում» է: Այդ իսկ պատճառով մնում եմ ակումբում ու գոհ եմ իմ որոշման համար: Ես լսեցի սրտիս ձայնը, և այն ինձ ասաց, որ պետք է մնամ այստեղ»,- Սռնայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն: