Հայաստանում մոլիբդենի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 357.5 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.2%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 11,8%-ով աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները և կազմել 11 656 տոննա։
2015թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում 14.3%-ով աճել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 5 870 տոննա, 1,6 %-ով՝ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները (9 760 տոննա):
Միաժամանակ, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2016թ-ի հունվար-նոյեմբերին 30.1%-ով նվազել են ցինկի խտանյութի արտադրության ծավալները և կազմել 7 359 տոննա, 46.3%-ով՝ մոլիբդենի բրիկետներինը, 24%-ով՝ պողպատյա խողովակների արտադրությունը (7 312 տոննա), 3,5%-ով՝ ալյումինե փայլաթիթեղի (26 210), 47,7%-ով՝ ալյումինե գլանվածքի (5,6 տոննա) արտադրության ծավալները: