Ռաուլ. «Հաճելի է վայելել Մեսսիի գոլերը»
Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլն անպասելիորեն հաճոյախոսություն է արել «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Հիշեցնենք, որ վերջին խաղում Լիոնել Մեսսին գրավել է «Լաս Պալմասի» դարպասը և կրկնել Ռաուլի ռեկորդը. ավելի վաղ միայն իսպանացուն է հաջողվել գրավել Պրիմերայի 35 թիմի դարպասները։
Ռաուլն իր թվիթթերյան էջում հայտարարել է, որ հիացած է Մեսսիի խաղով։
«Հաճելի է ամեն օր վայելել Մեսսիի՝ Լա լիգայում խփած գոլերը»,- Ռաուլի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին