ՀՀ պետական պարտքի փոփոխությունը նոր կառավարության օրոք
Հայաստանի պետական պարտքը 2016թ-ի ընթացքում աճել է 16,8%-ով` 5 մլրդ 77 մլն դոլարից ավելանալով մինչև 5 մլրդ 934 մլն դոլար: Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տարեկան ամփոփիչ ցուցանիշների համաձայն` նախորդ տարվա ընթացքում Հայաստանի միայն արտաքին պարտքն աճել է 11,1%-ով, իսկ ներքին պարտքը` գրեթե 50%-ով:
2016թ-ի ընթացքում ՀՀ կառավարությունն արտաքին աղբյուրներից ընդհանուր առմամբ ստացել է 536,6 մլն դոլար վարկ: Միևնույն ժամանակ կառավարությունը կատարել է արտաքին վարկերի գծով 53 մլն դոլար տոկոսային մարումներ և 71,1 մլն դոլար մայր գումարի մարումներ:
Նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանն արտաքին աղբյուրների հետ ստորագրել է հետևյալ վարկային համաձայնագրերը. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագրի ֆինանսավորման վարկ (44 մլն եվրո), ենթակառուցվածքների աջակցության ծրագիր (ԱԶԲ` 90 մլն դոլար), բյուջետային աջակցության վարկ (40 մլն եվրո), Զարգացման քաղաքականության IV վարկ (ՎԶՄԲ` 50 մլն դոլար): Փաստացի` 2016թ-ի սեպտեմբերից սկսած Հայաստանի կառավարությունը կնքել է 235 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկային պայմանագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան