Տնտեսություն 14:27 18/01/2017 Հայաստան

Գոլդեն Սթեյթ բանկն ու Ամերիաբանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Գոլդեն Սթեյթ  բանկն ու Ամերիաբանկը ստորագրեցին  համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել  երկու հեղինակավոր հաստատությունների միջև սերտ համագործակցությանը և հնարավորություն տալ երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին օգտվելու մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից:

Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և Գոլդեն Սթեյթ  բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը:

Հուշագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկին: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, օգտվել բանկի այլ բազմաթիվ պրոդուկտներից և ծառայություններից (հաշիվների հեռահար բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում և այլն):

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին Վիգեն Ալեքս Հովսեփյանն ասաց, հպարտ ու ոգևորված են, որ համագործակցում են Ամերիաբանկի հետ երեք պատճառով. «Առաջին՝ այսօրվանից համագործակցում ենք Հայաստանի ամենախոշոր և հարգված բանկերից մեկի՝ Ամերիաբանկի  հետ: Երկրորդ՝ մեր երկու հաստատությունների հաճախորդների համար նոր հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի միմյանց շուկաներում կարողանան ավելի հեշտ ու վստահ գործեն: Երրորդ՝ աննախադեպ երևույթ է, նոր էջ կբացվի հայ-ամերիկյան  բանկային գործակցության համար: Սա հայկական և ամերիկյան բանկերի միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է»:

Համագործակցությունը, նրա խոսքով, առիթ է, որպեսզի Կալիֆորնիայի բազմամարդ հայկական համայնքի միջոցները գան ու հասնեն Հայաստան, ներդրումներ անեն, ինչը կնպաստի նաև Հայաստանի տնտեսությանը:

«Ռազմավարական արժեք ներկայացնող համագործակցություն է այն իմաստով, որ այսօր սկսում ենք զրոյական կետից, բայց, ըստ անհրաժեշտության, փորձի, շատ հավանական է, որ այս համագործակցությունը ծավալվի նաև այլ բնագավառներում: Համագործակցությունը մեր հաճախորդներին և հանրությանը մեծ նպաստ կբերի»,- ասաց Գոլդեն Սթեյթ  բանկի փոխնախագահը:

Ամերիաբանկի տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ Ամերիաբանկի համար բավական պատմական զարգացում է՝ հաշվի առնելով, որ բավական երկար ժամանակ հետազոտում են ամերիկյան շուկան,  ուզում են հասկանալ այնտեղի հնարավորությունները, գործառույթների իրականացումը:

«Մենք ոգևորված ենք, որ մեզ հնարավորություն ընձեռվեց նմանատիպ համագործակցության հիմք ստեղծել Գոլդեն Սթեյթ բանկի հետ: Կարծում ենք, որ դրա արդյունքում մեր գործառույթները, որոնք առաջարկում ենք հայաստանյան հաճախորդներին, սփյուռքի համայնքներին, հիմնականում Կալիֆորնիային, կկարողանանք իրականացնել  էլ ավելի մեծ ծավալով՝ ապահովելու մեր հաճախորդների  բավարարվածությունը թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում: Եզակի համագործակցության ֆորմատ է ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի հաճախորդների համար: Կարծում եմ՝ այս առաջարկությունը պահանջարկ կունենա թե Կալիֆորնիայում, թե Հայաստանում»,- նշեց նա:

Հարցին, թե այսօր այդքան էլ հեշտ չէ ՀՀ ներգրավել օտարերկյա ներդրումներ, ինչպե՞ս եք փորձելու դա իրականացնել Կալիֆորնիայից, Վիգեն Ալեքս Հովսեփյանն ասաց, որ այս համագործակցությամբ դժվարությունների մի մասը կարող է լուծվել, հավելյալ վստահություն  ստեղծի:

«Կան ոմանք, ովքեր հարազատներ ունեն այստեղ, կամ որպես զբոսաշրջիկներ այցելում են, սակայն կան շատերն էլ, ովքեր ուզում են ինչ-որ ձևով առնչվել, բայց անմիջական կապ չունեն: Նմանօրինակ իրավիճակում հեշտացման փորձը, վստահաբար, կքաջալերվի»,- ասաց ամերիկյան առևտրային բանկի փոխնախագահը: 

Տ. Ջրբաշյանը նշեց, որ Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենավճարունակ համայնքն է, պահանջարկի տեսակետից ամենամեծ շուկաներից մեկն է:

«Հնարավորությունների զանգվածը, որ կստանան մեր հաճախորդներն այս համագործակցության շրջանակում, բավականին մեծ են»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}