Ռիվալդոն՝ «Բարսելոնի» աշխատակիցների շարքում
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն դարփձել է կատալոնյան ակումբի աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Բրազիլացին միացել է կատալոնացիների «FCB Legends» թիմին, որը մասնակցում է բարեգործական խաղերի ու «Բարսելոնի» դեսպանն է ողջ աշխարհում։
Կիսապաշտպանն իսպանական թիմում հանդես է եկել 1997-2002 թթ.։ Այդ ժամանակահատվածում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Եվրոպայի Սուպերգավաթն ու Իսպանիայի գավաթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան