Հայաստանի նախկին վարչապետը հայտնվել է դատարանում. «Ժողովուրդ»
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են, և հիմա այս ընկերությունը փորձում է դատարանի միջոցով վերադարձնել իր հասանելիք գումարները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն անհատ ձեռներեցների դեմ թվով 7 դատական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրեն հասանելիք գումարը, որ պետք է վճարեին ժամանակին վերցված ապրանքի դիմաց;
«Ժողովուրդ»-ը նաև պարզել է, որ ՍՊԸ-ին վերադարձվելիք գումարի չափը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ: