Բելգիայի խորհրդարանը հրաժարվել է զրկել պատգամավորներին անվճար ալկոհոլից
Բելգիայի խորհրդարանը հրաժարվել է զրկել պատգամավորներին անվճար գարեջրից և գինուց վեհաժողովի աշխատանքների ժամանակ: news.mail.ru-ն, հղում անելով Euobserver էլեկտրոնային պորտալին, գրում է, որ 1990 թվականից բելգիացի պատգամավորները խորհրդարանի շենքում կարող են անվճար գարեջուր և գինի օգտագործել: Դա արվել է, որպեսզի խորհրդարանականներն աշխատանքի ընթացքում չգնան սրճարաններ: Բայց, ինչպես պարզել է աղբյուրը, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպից հետ, ովքեր գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, վեհաժողովի ղեկավարը հանձնարարել է փորձագիտական խմբին քննարկել այդ հարցը: Արդյունքում հանձնաժողովի անդամները խորհուրդ են տվել զրկել պատգամավորներին անվճար գարեջրից և գինուց:
Euobserver-ի տվյալներով, խորհրդարանն ուշադրություն չի դարձել հատուկ հանձնաժողովի առաջարկությանը:
«Կուսակցությունների առաջնորդները մերժել են անվճար ալկոհոլից հրաժարվելու առաջարկությունը»,- հայտնում է պորտալը:
Առողջապահության դաշնային կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Բելգիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչն ալկոհոլային կախվածություն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ