Էր Ռիադի օդանավակայանում ձերբակալել են ստամոքսում թմրանյութ տեղափոխողի
Էր Ռիադի օդանավակայանում ուղևորը փորձել է Սաուդյան Արաբիա անցկացնել ստամոքսի մեջ թաքցրած մոտ 1 կիլոգրամ հերոին, սակայն նրան ձերբակալել են սահմանապահները: Ռիա նովոստին, հղում անելով արաբական լրատվամիջոցներին, գրում է, որ մաքսատան պետի հաղորդմամբ, զննման ժամանակ ուղևորներից մեկը կասկած է հարուցել, նրա որոշել են առանձին ստուգել: Ուղևորի ստամոքսում հերոինով լցված 110 պարկուճ են գտել: Ընդհանուր քաշը 865 գրամ է:
Սաուդյան Արաբիայում թմրանյութի մաքսանենգության, վաճառքի, պահելու և օգտագործելու համար մահապատիժ է սահմանված:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին