Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարման նախագահական համակարգին անցնելու նախագիծը
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանությունէ տվել Սահմանդրական փոփոխությունների փաթեթին, որն ուղղված է երկրի կառավարման նախագահական համակարգին անցնելուն:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, 18 կետից բաղկացած նախագծին կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Փաստաթուղթն ընդունվելու համար անհրաժեշտ էր, որ 550 պատգամավորներից կողմ քվեարկեն 330-ը: Այն կդրվի հանրաքվեի, որից հետո կկայացվի վերջնական որոշում:
«Շնորհակալություն եմ հայտնում պատգամավորներին կատարած աշխատանքի համար, հիմա խոսքը ժողովրդին է»,-ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Մինչ հանրաքվեի անցկացումը այն առաջիկա օրերին կստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պաշտոնական հրապարակումից 60 օր անց պետք է կայանա հանրաքվեն:
Հիշեցնենք, որ այժմ Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է: Հանրաքվեով ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականին:
Նախագահը իրավունք կստանա նշանակել և ազատել նախարարների, նախագահը կարող է շարունակել մնալ կուսակցական: Զինված ուժերն ու հատուկ ծառայություններն անցնում են նախագահի ենթակայության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց