Ֆաբրիցիո Ռավանելլի. «Կոնտեն կարող է «Չելսիին» չեմպիոն դարձնել»
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելլին վստահություն է հայտնել, որ իր հայրենակից Անտոնիո Կոնտեն կարող է «Չելսիին» դեպի հաղթանակ առաջնորդել Անգլիայի առաջնությունում։ Լոնդոնցիները 21-րդ տուրից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողին՝ «Տոտենհեմին»։
«Մարզիչ դառնալուց շատ առաջ նա լավ մարդ էր, ով միշտ ազնիվ է մարդկանց հետ,- Ռավանելլիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իսկ եթե դու հրաշալի մարդ ես, հանգիստ կարող ես լավ մարզիչ դառնալ։ Խաղացողի կարգավիճակում նա ամեն ինչ է նվաճել և միշտ ուժեղ բնավորություն է ունեցել, ինչը շատ կարևոր է մարզչի համար։
Վստահ եմ, որ «Չելսին» ի վիճակի է հաղթել առաջնությունում։ «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» հետ են մնում «Չելսիից»։ Լոնդոնցիներն ուժեղ են հարձակման գծում ու պաշտպանությունում։ Կարծում եմ՝ նրանք չեմպիոն կդառնան»։