Վերատտիի աճպարարությունն ավարտվեց դեղին քարտով
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի «Նանտի» հետ խաղում ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիի արարքը չվրիպեց հանդիպման գլխավոր մրցավարի աչքից: Բանն այն է, որ ֆուտբոլիստը դրվագներից մեկում ծնկի եկավ և գնդակը գլխով փոխանցեց դարպասապահ Քևին Թրապին, որպեսզի վերջինս կարողանա ձեռքով որսալ այն:
Մրցավար Յոհան Ամելը նման արարքի համար անմիջապես պատժեց ֆուտբոլիստին` ցույց տալով դեղին քարտ: Հանդիպումն ավարտվեց ՊՍԺ-ի հաղթանակով` 2:0 հաշվով: Վերատտին փոխարինվեց հանդիպման 76-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ