Արփինե Հովհաննիսյանը պատժել է «Սևան» ՔԿՀ-ի պաշտոնյաներին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Այդ մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ