Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների օր է նշանակել սեպտեմբերի 24-ը: Տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ընտրությունների արդյունքում որոշվում է երկրի կառավարությունն ու կանցլերը:
Պահպանողական դաշինքից, որի մաս են կազմում Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական կուսակցությունները, կպայքարի գործող կանցլեր Անգելա Մերկելը:
Կանաչների ցուցակը կգլխավորի խմբակցության ղեկավար Քոթրին Գյորինք Էկարդտը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն կհայտարարվի հունվարի 29-ին, ձախերը դեռ թեկնածու չեն ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան