Գեղարքունիքում մեկ տարում հրդեհները մոտ 40 մլն դրամի վնաս են պատճառել
2016 թվականի ընթացքում Գեղարքունիքում ստացվել է 165 ահազանգ հդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 39 մլն. 925 հազ. դրամ: Նման տվյալներ են հրապարակվել Գեղարքունիքի մարզպետարանում ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփման ժամանակ: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհների մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում:
2016թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է` 636 արտակարգ դեպք (2015թ.`877), որի հետևանքով զոհվել է 26 (2015թ.`29), մարմնական վնասվածքներ ստացել 65 մարդ (2015թ.`150): 2015թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5%-ով: