ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհուրդը կզարգացնեն երկկողմ համագործակցությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Մարկովիչը Ստրասբուրգում հանդիպման ընթացքում քննարկել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող ծրագրեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես՝ ներկայացվել է երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կատաված միջոցառումներն ու գործողությունները՝ կարևորելով նման ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:
Դրանից բացի, կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում նախատեսված ակտիվ դերը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության մոնիտրինգի իրավական հնարավորությունը: Մարկովիչն առաջարկել է ընդլայնել համագործակցությունը նաև այլ ոլորտներում՝ հաշվի առնելով համատեղ արդյունավետ աշխատանքը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան