Թորբյորն Յագլանդ․ ԵԽ-ն Մինսկի խմբի գործընթացի մաս չէ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել ու պատգամավորների հարցերին պատասխանել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Ադրբեջանի պատվիրակության անդամը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը, որոնք ԼՂՀ դատարանի որոշմամբ դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Թորբյորն Յագլանդը նշել է, որ տեղյակ է այդ մարդկանց մասին ու ավելացրել, որ մոտ 2 տարի առաջ այս անձանց հանձնման հարցը բարձրացրել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը։
Յագլանդը կրկնել է, որ ԵԽ-ն Մինսկի խմբի գործընթացի մաս չի, իրենք հաշտարար չեն, բայց երբ հարցը մարդասիրական է, ապա մշտապես բարձրաձայնում են այդ մասին։
Նա նաև հավելել է, որ եթե կարողանա օգնել վերջիններիս արտահանձմանը, ապա պատրաստ է :
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
- «Ասկերովի և Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»
- Հրապարակել է ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
- Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան