Գարեգին 2-րդ Կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին,-հաղորդում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադառնալով հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին, երկու երկրների ներկայիս համագործակցությանը, կարևորել է հոգևոր և մշակութային ոլորտներում առկա գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունն ու փոխայցելությունները: