Կորեացի գիտնականները պարզել են, որ մարդիկ լեզու սկսում են սովորել ծնված օրվանից
Կորեացի գիտնականները պարզել են, որ մարդն իրականում սկսում է սովորել ու յուրացնել մայրենի լեզուն կյանքի առաջին ամիսներին, շատ ավելի շուտ, քան սկսում է խոսել: doramakun.ru կայքը գրում է, որ մանուկ ժամանակ «ձայնագրված» ինֆորմացիան երկար տարիներ մնում է ուղեղում, հենց այդ պատճառով էլ մայրենի լեզուն կարող են հիշել անգամ այն երեխաները, որոնք վաղ տարիքում տեղափոխվել են այլ երկիր և չեն խոսել մայրենիով:
Այս փաստը պարզելու համար, կորեացի գիտնականները գիտափորձ են անցկացրել: Նրանք հրավիրել են Հոլանդիայի 30 տարեկան բնակիչների, որոնք մանուկ հասակում ապրել են Հարավային Կորեայում, սակայն հոլանդացիների ընտանիքում: Մասնակիցները պետք է նորից սովորեին կարդալ կորեերեն: Պարզվել է, որ մարդիկ, որոնք մանուկ հասակում ապրել են Հարավային Կորեայում, ավելի լավ արտասանություն ունեին, քան ստուգողական խումբը:
Ուսումնասիրողները կարծում են, որ փորձը ցույց է տվել, որ լեզվի իմացությունն ավելի քիչ է կախված մարդու փորձից և վերացական բնույթ է կրում: Այդպիսով, ավելի լավ է սկսել գիտակցաբար երեխաների հետ խոսել վաղ մանկությունից, որպեսզի նրանց ապագայում առավել հեշտ լինի սովորել խոսել: