61-ամյա Մել Գիբսոնն 9-րդ անգամ հայր է դարձել
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ People ամսագրի փոխանցմամբ՝ 61-ամյա դերասանի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։
Երեխայի մայրը 26-ամյա Ռոզալինդ Ռոսսն է: Փոքրիկին անվանակոչել են Լարս Ջերալդ Գիբսոն:
«Նրանք ոգևորված են, Լարսը հիասքանչ է: Նրանք տանն են, բոլորը առողջ են ու երջանիկ»,- հայտնել է աստղային ընտանիքի մտերիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ