Մշակույթ 10:20 24/01/2017 Հայաստան

Գեղարքունիքում պատահաբար հայտնաբերվել են Ուրարտուի ժամանակներին վերաբերող նյութական արժեքներ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքները, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ գտածոների մեջ իրենց ձևով և պատրաստման եղանակով հատկապես կարևոր են դեպի վեր հավասարաչափ լայնացող իրանով և շեփորաձև շուրթով կարմիր փայլեցված երկկանթ սափոր-սկահակը, վարդակատիպ մատնեքավոր հատակով եզակի քրեղանը, երկու ագաթե գնդաձև մեծ ուլունքահատիկները, կենդանու ողերի ոսկորներից պատրաստված, փորագրազարդ ներդիրները, երկաթե ասեղ-լեզվակով բրոնզե շիկղը, հավանաբար համրիչի մաս հանդիսացած գիշերաքարի երեք ուղղանկյուն, փոքրիկ հատիկները, երկաթե դաշույնների և նիզակների մնացորդները և այլն: Մեծ քանակություն են կազմում հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութերի մնացորդները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով, այս պահին ուսումնասիրվող հնագիտական նյութն իսկապես բացառիկ է և թվագրվում է մ.թ.ա. VII դարով։

«Գավառի երկրագիտական թանգարանից զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար հնագիտական նյութ են հայտնաբերել, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում ձեռք բերել կարևոր գտածոները։ Գնացինք տարածքն ուսումնասիրելու, իսկապես Գավառի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, նոր գերեզման փորելիս, բացվել էր ուրարտական շրջանի դամբարան։ Բանակցությունների արդյունքում հնագիտական նյութը հայտնաբերած բնակիչն այն ամբողջությամբ տրամադրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»,- ասում է Աշոտ Փիլիպոսյանի։

Այստեղ արդեն ամբողջ նյութը կմաքրվի, կվերականգնվի՝ հետագայում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Ուրարտուի շրջանին վերաբերող մշտական ցուցադրության մեջ ընգրկվելու նպատակով։

«Կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի այնպիսի կտորներ, ինչպիսիք դեռ չեմ հանդիպել։ Մենք փորձելու ենք շատ արագ վերականգնել` երկու երեք ամսվա ընթաքում։ Կան նաև ամբողջական առարկաներ, որոնք ուղղակի պատված են հողի և կրային նստվածքների շերտերով և հրատապ մաքրման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է երկաթե զենքի բեկորներին, ապա, ցավոք, դրանք շատ վատ վիճակում են, ժանգի պատճառով այս պահին իրենց բնական չափերից մեծ են երևում, հարկավոր է դրանք մանրակրկիտ մաքրել և հնարավորինս բերել նախնական տեսքին»,- ասում է ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը։

Աշոտ Փիլիպոսյանի խսքով, հետաքրքիր է նաև հնամարդաբանական նյութը, որը պատահաբար բացվելուց ցրիվ էր եկել, սակայն բնակիչները հավաքել և տրամադրել են ՊՈԱԿ-ին։

Այժմ այդ նույթն ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը. «Գտնվել են մարդու և կենդանիների ոսկորներ, իհարկե` ոչ ամբողջական։ Ըստ այս պահի ուսումնասիրության, առկա են հասուն տարիքի հինգ մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը տղամարդիկ են։ Արդեն պարզ է, որ այդ տղամարդիկ ողնաշարային հիվանդություն են ունեցել։ Սկսվել է ոսկորները վերականգնելու աշխատանքը, իրար են միացվում նախ երկար ոսկորները՝ մարդկանց հասակը պարզելու համար, դրան կհաջորդի գանգի վերականգնումը, ինչն ամենաբարդն է, քանի որ գանգի ոսկորները փշրված են։ Հավաքելուց հետո գանգի ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես է մահացել տվյալ մարդը՝ գլխատվել, թե որևէ բախման կամ պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով է»։

Հասմիկ Սիմոնյանի բարդ ու պատասախանատու աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստանալ մի քանի կարևոր տեղեկություն ևս. տվյալ մարդու սեռն ու տարիքը, ապա հնարավոր կլինի պարզել, թե ատամնային ինչ հիվանդություններ են ունեցել, ինչն իր հեթին տեղեկատվության մի հսկայական պաշար է տալու՝ մասնավորապես, թե ինչ կենցաղով են ապրել այդ մարդիկ, ինչ են կերել կամ արդյոք սով տարել են, թե ոչ։

«Դատելով մեր հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ուսումնասիրությունից` դամբարանում հինգ անձ է թաղվել, թե նրանցից որն է կենտրոնական հանգուցյալը, որոնք ուղեկիցները, դժվար է ասել, քանի որ կմախքների նախնական դիրքն անվերադարձ խաթարվել է: Այսուհանդերձ, դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը շատ հետաքրքիր են, վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Սա վկայում է, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առումով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել: Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել»,-նշում է Աշոտ Փիլիպոսյանը։

Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}