Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին բալիստիկ հրթիռներ է տեղակայել
Չինաստանը Dongfeng-41 (DF-41) տիպի միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ հյուսիսարևելյան սահմանին՝ Խեյլունցզյան նահանգում: Գրում է «Լենտա.ռու»-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր նույն նահանգում տեղակայված հրթիռային համալիրների լուսանկարները: Ռազմական փորձագետնեը կարծիք են հայտնել, որ նման հրթիռների տեղակայումը պայմանավորված է գիտահետազոտական ու արտադրական աշխատանքների ավարտով:
Աղբյուրը նշում է, որ ըստ որոշ ԶԼՄ-ների հրթիռների տեղակայումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի վերաբերյալ պրովակացիոն հայտարարություններով: