Համաձայնություն. Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի
Աստանայում Իրան, Ռուսաստան, Թուրքիա եռակողմ հանդիպման ժամանակ այդ երկրները պատրաստակամություն են հայտնել Սիրիայում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ: Համատեղ հայտարարության տեքստը, «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, ընթերցել է Ղազախստանի ԱԳ նախարարը:
Երկրները եկել են համաձայնության, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով, խնդրին ռազմական լուծում չկա: Մոսկվան, Թեհրանը, Անկարան որոշում են կայացրել ստեղծել մեխանիզմներ՝ Սիրիայում հրադադարի խախտումների մոնիտորինգի նպատակով:
Հիշեցնենք, որ Աստանայում երեկ մեկնարկել են կոնսուլտացիաներ պաշտոնական Դամասկոսի ու սիրիական զինված ընդդիմության միջև՝ Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում