RT-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
«Russia Today»-ի լրագրող Ալեքսանդր Ռուբինշտեյնի նկատմամաբ քրեական գործէ հարուցվել՝ մասայական անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Մենք հաստատում ենք, որ մեր լրագրողի նկատմամաբ գործ է հարուցվել: Մեր աշխատակիցն այժմ գտնվում է ազատության մեջ: Լսումները տեղի կունենան փետրվարին: Այս պահին իրավաբաները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ այդ առթիվ ցանկացած մեկնաբանություններից»,-հայտարարություն է տարածել լրատվամիջոցը:
Նման մեղադրանքի դեպքում առավելագույն պատիժը մինչև տաասը տարի ազատազրկումն է կամ էլ տուգանք 25 հազար դոլարի չափով: Հիշեցնենք, որ լրագրողը ձերբակալվել էր ԱՄՆ նախագահի երդմնակալության օրը, շատ չանցած՝ նրան բաց էին թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան