Վարչապետ. Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Կանադայի և Սինգապուրի միջև «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով հարցը զեկուցող Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին՝ ասաց. «Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ»,- հետաքրքրվեց վարչապետը:
«Իրավական հիմքը ստեղծենք, հետո մտածենք», - պատասխանեց Ս.Ավետիսյանը:
«էդ էր խանգարում, փաստորեն: Շատ լավ», - նշեց Կարեն Կարապետյանը:
Գործադիրի նիստից հետո Սերգեյ Ավետիսյանից լրագրողների հետ զրույցում անդչադառնալով համաձայնագրերին՝ նշեց, որ այսպիսով ստեղծում են իրավական հիմք տվյալ երկրի հետ ճիշտ փոխհարաբերություն ունենալու համար: